2019-ի iPhone-ը կստանա եռաչափ տեսախցիկի մոդուլ`ընդլայնված իրականությունը բարելավելու համար: Այս մասին հաղորդում է ETNews-ը:

Ասիական աղբյուրների համաձայն՝ էլեկտրոնային հսկան JSCK-ին հանձնարարել է մշակել 3D սենսոր հիմնական տեսախցիկի համար: Բանն այն է, որ նույն սենսորը օգտագործվում է True Depth տեսախցիկի կողմից անիմոձիների կառավարման համար: Դա կլինի երրորդ մոդուլը:

Այս սենսորը պետք է որոշի օբյեկտի շարժումը ավելի մեծ հեռավորության վրա: Եթե դրա մշակումն ու փորձարկումը հաջողվի, Apple-ը երեք մոդուլանոց հիմնական տեսախցիկ ունեցող սմարթֆոն կթողարկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել