Ինձ նման դինոզավրերը լավ հիշում են, որ նորանկախ Հայաստանի պատմությունն իրականում բնապահպանական ակցիաներից է սկսվել, որովհետեւ դրանք նախորդեցին Ղարաբաղյան շարժմանը: Ու թվում էր, թե այն ժամանակ Եվրոպայի օրինակով Հայաստանում կձեւավորվի մի ազդեցիկ քաղաքական ուժ՝ Կանաչների կուսակցություն: Բայց չեղավ, պատճառները տարբեր են... Հիմա, երբ արծարծվում է Ամուլսարի հարցը, որն, իմ կարծիքով, ամենամեծ փորձությունն է լինելու նոր կառավարության համար, ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծվել Կանաչների հզոր կուսակցություն հիմնելու համար, որն արտահերթ ընտրություններում կկարողանա հաջողությամբ մրցակցել «Քաղաքացիական պայմանագրի», հանրապետականների եւ «Բարգավաճի» հետ... Քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունենայի, պահը չէի կորցնի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: