Քվինիփեքսի համալսարանի հարցման համաձայն՝ հարցվածների 49 տոկոսի կարծիքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռասիստ է։ Հարցվածների 47 տոկոսը հակառակն է պնդում։

Հետաքրքիր է, որ ամերիկացիների մեծամասնությունը «զրոյական համբերատարության» քաղաքականությունը չի կապում  Թրամփի «ռասիստական համոզմունքների» հետ։ Հարցվածների 50 տոկոսը վստահ է, որ նախագահը «անկեղծորեն հետաքրքրված է սահմանների պաշտպանության հարցում»։

Սակայն 44 տոկոսը չի կասկածում, որ Թրամփին առաջ են մղում «ռասիստական հայացքները»։

Հարցման մասնակիցների 60 տոկոսը հավանության չի արժանացնում, թե ինչպես է Թրամփը լուծում ապօրինի ներգաղթյալների ընտանիքների բաժանման հետ կապված իրադրությունը։ Իսկ 83 տոկոսը վստահ է, որ հենց նախագահն է պատասխանատու երեխաների և ծնողների միավորման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել