Երեկ կայացավ «Միսս հայուհի» մրցույթի առաջին փուլը, որի ժամանակ ընտրվեց «Միսս տիեզերքի» հայաստանյան ներկայացուցիչը՝ Էլիզա Մուրադյանը։ 25-ամյա աղջիկն Էջմիածնից է, սովորել է Բժշկական համալսարանում, մասնագիտությամբ մաշկաբան է։ Առաջին փուլի արդյունքներով 2-րդ տեղը զբաղեցրեց Հռիփսիմե Սարգսյանը, 3-րդը` Աննա Լոռեցյանը, 4-րդը Մերի Եփրեմյանը, 5-րդը` Սոնա Սարգսյանը։ Սա, թերևս, թույլ է տալիս պատկերացում կազմելու ժյուրիի ֆավորիտների մասին։ «Միսս տաղանդ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Աննա Սարգսյանը: Մրցույթի ընթացքի մասին առավել մանրամասն՝ BlogNews.am-ի ֆոտոշարքում:

Հաղթող Էլիզա Մուրադյան, 25 տարեկան

2-րդ տեղը զբաղեցրեց Հռիփսիմե Սարգսյանը, 21 տարեկան

3-րդ տեղը զբաղեցրած 0Աննա Լոռեցյանը, 18 տարեկան

4-րդ տեղը զբաղեցրած Մերի Եփրեմյանը, 26 տարեկան

5-րդ տեղը զբաղեցրած Սոնա Սարգսյանը, 19 տարեկան

 

«Միսս տաղանդ» ճանաչված Հռիփսիմե Սարգսյանը

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել