Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 214-րդ հոդվածի հատկանիշներով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, իսկ Արա Վարդանյանը կասկածյալ է: Քրեական գործի, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մեկնաբանությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Արա Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:

-Պարո՛ն Վարոսյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում գործող այն կառույցներից է, որտեղ անցկացնում է միջազգային ֆինանսական և ֆիզիկական աուդիտ:

Հիմա ԱԱԾ-ի հայտնած տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ: Այն դեպքում, երբ աուդիտն անցկացվել է:

-Քանի որ հիմնադրամից ոչ մի լումա չի պակասել, դրա համար էլ Արա Վարդանյանին ոչ ոք անգամ չի կասկածում յուրացում կամ վատնում կատարելու մեջ: Ճիշտ եք նշում՝ միջազգային աուդիտ է անցկացվում, ընդ որում, մի տեսակի աուդիտ չի անցկացվում: Անցկացվում է և՛ ֆինանսական աուդիտ, և՛ շինարարական առանձին աուդիտ, որը պատվիրում է միջազգային աուդիտորական կազմակերպությունը: Այսինքն՝ հիմնադրամի տնտեսական և ֆինանսական վիճակը կասկած չի կարող հարուցել:

-Այդ դեպքում կասկածանքը, որով ձերբակալվել է Արա Վարդանյանը, հիմնադրամի գումարների հետ ի՞նչ առնչություն ունի:

-Դա հիմնադրամի գումարների հետ որևէ առնչություն չունի: Պարզապես հիմնադրամի ընթացիկ ծախսերն արդյունավետ հոգալու համար վարկային գիծ է բացվել ՀՀ բանկերից մեկում, և տրամադրվել է բանկային քարտ ընթացիկ ծախսերն ավելի մոբիլ իրականացնելու համար: Այդ քարտը տնօրինել է Արա Վարդանյանը. ժամանակ առ ժամանակ այդ քարտից որոշակի գումարներ մի քանի օրով Արա Վարդանյանը ծախսել է իր կարիքների համար: Դրանք հիմնադրամի գումարները չեն, վարկային գծի գումարներն են: Բայց եղել են դեպքեր, որ ինքը նախապես իր միջոցներից մուտք է արել բանկային հաշվին, հետո է փոխանցումը կատարել, կամ հակառակը՝ քարտից կատարել է, և այդ գումարը վերադարձվել է քարտին: Աղմուկը, որ բարձրացվեց այս ամենի շուրջ, ես կհամարեմ փոթորիկ մեկ բաժակ ջրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել