Operativ.am -ը գրում է

Նախորդ շաբաթվա ընթացքում միայն Կոտայքի մարզում գրանցվել է 40 հրդեհ, որի մեծ մասը եղել է բնության գրկում քաղաքացիների խնջույքների հետեւանքով: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո խոսնակ Նանա Գնդոյանը՝ նկատելով, որ իրավիճակն այսպիսին է՝ չնայած ԶԼՄ-ների միջոցով նախարարության տարածած հաղորդագրությանը՝ բարձր ջերմային ֆոնի պայմաններում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման կենսական անհրաժեշտության վերաբերյալ:

«Սիրելի համաքաղաքացիներ, եւս մեկ անգամ խնդրում ենք ուշադիր լինել եւ պահպանել հակահրդեհային բոլոր վարքականոնները: Արդեն առաջացած հրդեհի մարումն, անշուշտ, հրշեջ-փրկարարների գործն է, սակայն հրդեհի առաջացման կանխարգելումը մեր՝ բոլորինս»,- գրել է նա:

Անդրադառնալով հակահրդեհային վարքականոններին, նշենք, որ դրանք հետեւյալն են.

  • վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.
  • նետել հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային և բուսածածկ տարածքներում այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
    որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր.
    ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում.
    շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ.
  • ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում.
    կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ).
  • արեւով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ.
  • թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) եւ այլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել