ԱԻՆ-ը խնդրում է պահպանել հակահրդեհային վարքականոնները. տասնյակ հրդեհներ՝ մեկ շաբաթում


04:00 , 3 հուլիս, 2018

Operativ.am -ը գրում է

Նախորդ շաբաթվա ընթացքում միայն Կոտայքի մարզում գրանցվել է 40 հրդեհ, որի մեծ մասը եղել է բնության գրկում քաղաքացիների խնջույքների հետեւանքով: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո խոսնակ Նանա Գնդոյանը՝ նկատելով, որ իրավիճակն այսպիսին է՝ չնայած ԶԼՄ-ների միջոցով նախարարության տարածած հաղորդագրությանը՝ բարձր ջերմային ֆոնի պայմաններում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման կենսական անհրաժեշտության վերաբերյալ:

«Սիրելի համաքաղաքացիներ, եւս մեկ անգամ խնդրում ենք ուշադիր լինել եւ պահպանել հակահրդեհային բոլոր վարքականոնները: Արդեն առաջացած հրդեհի մարումն, անշուշտ, հրշեջ-փրկարարների գործն է, սակայն հրդեհի առաջացման կանխարգելումը մեր՝ բոլորինս»,- գրել է նա:

Անդրադառնալով հակահրդեհային վարքականոններին, նշենք, որ դրանք հետեւյալն են.