Հարավարևմտյան գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները Սատուրնի արբանյակի՝ Էնցելադի արտանետած շիթերի սառչած հեղուկում բարդ օրգանական մոլեկուլներ են հայտնաբերել։ Գտածոն մեծացնում է երկնային մարմնի վրա կենդանի օրգանիզմների գոյության հավանականությունը։ Այս մասին հաղորդում է Science Alert պարբերականը։

Հետազոտողները արտանետված սառույցի բյուրեղներում օրգանական մոլեկուլներ են հայտնաբերել, որոնք շուրջ 10 անգամ ծանր են մեթանի մոլեկուլից։ Գիտնականների խոսքով՝ Էնցելադը Երկրից հետո արեգակնային համակարգի միակ մոլորակն է, որտեղ կան կյանքի գոյության բոլոր պայմանները։

Էնցելադի սառցե մակերևույթի տակ օվկիանոսի գոյություն ունի, որի ներսում, հավանաբար հիդրոջերմային աղբյուրներն ակտիվ են։ Դրանք մինչև 90 աստիճան տաքացնում են ջուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել