Tert.am-ը գրում է.
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին.«Ձեզ եմ ներկայացնում քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին, ավելին՝ այսօր պատիվ ունեմ ներկայացնելու նորանկախ ՀՀ֊ի առաջին կին քաղաքապետին»,֊ասաց նա։
Նախարարը նշեց, որ կինը պետք է հավասար հնարավորություններ ունենա, և, ըստ նրա, Դիանա Գասպարյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում ապացուցել է, որ ոնչով չի զիջում որևէ տղամարդու:
«Դիանա Գասպարյանն իր աշխատանքով կապացուցի, որ կանայք շատ լավ կառավարիչ կարող են լինել։ Վստահ եմ՝ որոշ ժամանակ հետո, երբ հանդիպենք, արդեն իսկ կխոսանք քաղաքի լուծված խնդիրների մասին»,֊շարունակեց Սուրեն Պապիկյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2018/06/27/Diana-Gasparyan/2726484
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



