Գայթակղիչ, կրքոտ ու միշտ երիտասարդ. դերասանուհի Եվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի: Էվան այս անգամ էլ ներկայացել է տարբերվող ու համարձակ կերպարներով, որոնք յուրովի բնորոշում են դերասանուհու ներաշխարհն ու հոգեվիճակը: Գեղեցկուհին առաջինը BlogNews.am-ին է տրամադրել լուսանկարներն ու պատմել ֆոտոշարքի մտահղացման ու կերպարների մասին: Ի դեպ, օգտվելով առիթից, դերասանուհու հետ խոսել ենք նաև նորաձևության, սեփական ոճն ընդգծելու, էքսպերիմենտների ու հագուստի նախընտրությունների մասին:

- Էվա՛, սկսենք ֆոտոշարքից։ Ի՞նչ կերպարներով եք ներկայանում, գաղափարն ո՞ւմն է եղել, նախապատրաստական փուլի մասին խոսենք:

- Առաջարկը ստացել եմ VOG.am կայքից: Հաճույքով համաձայնեցի: Գաղափարը հիմնականում աշխատանքի ընթացքում է ի հայտ եկել՝ ելնելով հագուստի ընտրությունից, որի հեղինակը Արփինե Կոշտոյանն է: Վարսահարդարման և դիմահարդարման համար համագործակցել եմ «Անի Ավդալյան» իմիջ կենտրոնի հետ: Մի խոսքով՝ ամեն ինչ շատ ներդաշնակ ու համահունչ ստացվեց, որը յուրովի արտաբերվեց իմ և լուսանկարչի կողմից: Կերպարները տարբեր են՝ սեքսուալ, եթերային, Luxury, որոնցից յուրաքանչյուրն էլ ինչ-որ չափով մոտ է իմ էությանը:

- Ո՞ր լուսանկարչի հետ եք համագործակցել, ինչպե՞ս են ընթացել նկարահանումները:

- Լուսանկարիչը Դիանա Կարապետյանն է՝ հրաշալի, տաղանդավոր աղջիկ, ում հետ հաճույքով աշխատեցի: Մեծ բավականություն ստացանք երկուսս էլ:

34779795_180824835915615_7658340487392133120_nfile (4)

- Կոկո Շանելն ասում էր՝ ազատության զգացումը միշտ նորաձև է, իսկ ո՞րն է նորաձևության ձեր ընկալումը:

- Ինձ համար նորաձև լինելն առաջին հերթին պարզ լինելն է, ինքդ քեզ, քո ոճին, գույներին հարազատ մնալը, չլինել վուլգար, կուլ չգնալ նորաձևությանն ու չդառնալ անհասկանալի կերպար:

-Իսկ նորաձևության տենդենցներին հետևո՞ւմ եք:

- Երբեմն այո, երբեմն ոչ։ Հիմնականում ընտրում եմ այն, ինչն, ըստ իս, շատ գեղեցիկ է ու ինձ սազում է: Եթե թրենդն իր հետ բերում է հետաքրքիր դրսևորումներ, իհարկե, ես էլ հետ չեմ մնում:

- Ի՞նչ գույներ են գերակշռում ձեր զգեստապահարանում:

- Ամենաշատը՝ սպիտակ: Բայց սիրում եմ նաև կապույտը, ձմռանը՝ մուգ կանաչն ու թանձր մանուշակագույնը:

file (5)file (6)- Ավելի շատ բարձրակրունկնե՞ր եք սիրում, թե՞ սպորտային կոշիկներ:

- Վերջին շրջանում հիմնականում կրում եմ սպորտային կոշիկներ: Շատ եմ սիրում դրանք, քանի որ շատ հարմար են և հնարավոր է համադրել ամեն հագուստի հետ: Բարձրակրունկներ էլ եմ շատ սիրում, դրանք աշխատում եմ կրել համապատասխան վայրերում ու համապատասխան հագուստի հետ:

- Մի զգեստը քանի՞ անգամ կարող եք կրել:

- Ելնելով ընտրածս մասնագիտությունից՝ զգեստները հիմնականում կրում եմ մեկ անգամ, այնուհետև դրանք գտնում եմ մի մութ անկյունում՝ իմ պահարանի խորքերում:

- Քանի՞ ժամ եք նվիրում հաջորդ օրվա հագուստը ընտրելուն:

- Մի քանի րոպե, երբեք չեմ տանջվում այդ հարցի շուրջ: Բացում եմ պահարանը, հասկանում՝ ուր եմ գնում և ինչ նպատակով և կատարում ընտրությունս:

file (9)file (7)

- Առօրյայում ի՞նչ հագուստով կարելի է տեսնել Էվա Խաչատրյանին:

- Ջինսերով, սպիտակ շապիկով ու սպորտային կոշիկներով:

- Վերջին անգամ որքա՞ն գումար եք ծախսել կոսմետիկա գնելու համար:

- Անկեղծ ասած՝ չեմ հիշում, վերջին մեծաքանակ գնումս եղել է Ամերիկայում: Գնեցի այն, ինչ հավանում էի: Շատ եմ սիրում որակյալ կոսմետիկա:

- Առանց շպարի տանից քանի՞ մետր կարող եք հեռանալ:

- Եթե ես նկարահանման կամ ներկայացման չեմ շտապում, ապա ինձ հաստատ կարող եք տեսնել առանց շպարի, ամռանն՝ առավել ևս, չեմ սիրում շատ շպարվել:

file (10)file (8)- Էքսպերիմենտների սիրահա՞ր եք, ոճային կտրուկ փոփոխությունների հաճա՞խ եք գնում:

- Ոչ էքսպերիմենտներ չեմ անում երբեք, կտրուկ փոփոխություններ էլ չեմ սիրում իմ արտաքինում: Այլ բան է, եթե այդ էքսպերիմենտն արվի դերի կամ որևէ ֆոտոշարքի շրջանակներում․ երբեք չեմ հրաժարվի:

- Հանուն ո՞ւմ կամ ինչի՞ թույլ կտաք կտրել ձեր մազերը:

- Երբեք չեմ անի դա ոչ մեկի համար: Նման մարդ կամ երևույթ չի կարող լինել, որն ինձ կստիպի գնալ այդ քայլին:

- Կոկո Շանելն ասում էր․ «Օծանելիքը թեև անտեսանելի, բայց պարտադիր և անկրկնելի աքսեսուար է: Այն ազդարարում է կնոջ մուտքը և հիշեցնում նրա մասին, երբ նա արդեն հեռացել է»: Ի՞նչ բույր եք նախընտրում դուք և ինչո՞ւ:

- Շատ ճիշտ է ասված, օծանելիք շատ եմ սիրում: Հիմնականում նախընտրում եմ թեթևից դեպի ծանր գնացող բույրեր, տպավորող հոտեր, այնպիսիք, որոնցով ինձ միշտ ճանաչում են: Իմ օծանելիքից միշտ գիտեն, որ ես եմ նկարահանման հրապարակում կամ թատրոնում: 99 տոկոս դեպքերում միշտ արժանանում եմ հաճոյախոսությունների իմ ընտրած բույրերի համար: Իմ օծանելիքը չեն համակրում միայն ալերգիկ մարդիկ: Հետո, կարծում եմ, շատ կարևոր է, որ օծանելիքը բնորոշի տեսակդ, բնավորությունդ: Մի խոսքով՝ այն պիտի համահունչ լինի քեզ հետ:

file (12)file (13)- Սիրո՞ւմ եք զարդեր կրել, ձեզ հաճախ ի՞նչ աքսեսուարներով կարելի է տեսնել:

- Զարդեր շատ եմ սիրում, կրում եմ անհրաժեշտության դեպքում՝ հագուստից ելնելով: Առօրյայում կրում եմ փոքր ականջօղեր: Աքսեսուարներից սիրում եմ ժամացույց և ակնոց, որոնք միշտ կրում եմ:

- Էվա Խաչատրյանին ինքնավստահ լինելու համար ի՞նչ է պակասում:

- Ոչինչ:

- Այս պահին ձեր ժամանակի մեծ մասն ինչի՞ վրա եք ծախսում, մի փոքր պատմեք ներկայիս զբաղվածության մասին:

- Այս պահին ինձ լիարժեք նվիրել եմ թատրոնին: Զբաղված եմ իմ ներկայացումներով: Հուլիսի կեսից պլանավորում եմ արձակուրդ գնալ: Այնուհետև արդեն սեպտեմբերից կսկսեմ նոր թափով աշխատել ու ստեղծագործել: Հուսամ՝ այդպես էլ կլինի, սիրում եմ, երբ աշխատանքային տարին բուռն է սկսվում:

file (1)file (3)filefile (14)

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել