Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 25-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղը ներս է մտել Մոսկովյան 8 հասցեում գործող «Գաֆրի» ոսկու սրահ և աշխատակցուհուց պահանջել ոսկյա զարդ, իբրև թե գնում է և դիմել է փախուստի:

Ընթացքում իր վարած Mercedes մակնիշի 35 MV 752 համարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի, վնասել է մի քանի ավտոմեքենանաներ, սակայն ճիվաղը չի կարողացել փախուստի դիմել, հետո դուրս եկել ավտոմեքենայից ու կրկին դիմել փախուստի:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կենտրոական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:

Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորպես դադարեցվել է ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից: Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քնչական վարչության Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Դեպքի հանգամանքները պարզվում են: Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը:

Ճիվաղը վնասել է BMW մակնիշի 34 ԼR 238 համարանիշի, Subaru մակնիշի 34 RT 987 համարանիշի, Suzuki մակնիշի 17 XX 888 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ԼC634 համարանիշի և Lexsus մակնիշի 01 PP 100 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճիվաղի ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդական իրավունքի վկայական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել