Panorama.am-ը գրում է.

Թուրքիայում նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և խորհրդարանական ընտրությունների արդյունքում նրա ղեկավարած ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակները խոսում են այն մասին, որ  մոտակա տարիներին Թուրքիայում կտեսնենք էլ ավելի միանձնյա ղեկավարություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հունիսի 24-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում ստացել է  ձայների 52%-ը:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Էրդողանը ստացավ այն, ինչ ցանկանում էր. «Ստանալով ժողովրդի քվեն, ինչպես ինքն էր հայտարարել՝ հնարավորություն կստանա վերափոխումներ իրականացնել: Իսկ այդ վերափոխումների արդյունքում, ինչպես Էրդողանն է բազմաթիվ անգամներ հայտարարել, պետք է ի հայտ գա նոր Թուրքիա, որն իր պատկերացումների համաձայն՝ պետք է իրականություն դարձնի առաջիկա հինգ տարիների ընթացքում»:

Մյուս կարևոր հանգամանքը, ըստ բանախոսի, այն է, որ քրդամետ` «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը կարողացավ մտնել խորհրդարան՝  հաղթահարելով 10%-ի շեմը և ստացավ ավելի շատ ձայն, քան 2015թ-ի ընտրությունների ժամանակ:

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այս կուսակցության դեմ աննախադեպ ճնշումներ իրականացվեցին, կուսակցության առաջնորդը, ղեկավարության մեծ մասը գտնվում են բանտերում, բայց այդ աննախադեպ ճնշումների պայմաններում կուսակցությունը կարողացավ մտնել խորհրդարան և ստանալ 1%-ով ավելի ձայն, քան նախորդ ընտրություններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել