Aysor.am-ը գրում է.

Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ու սփյուռքահայեր դիմել ե վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պաշտոնանկ անել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

«Պրն․ Թորոսյանը ցուցաբերել է պակաս լրջություն, դատելու կարողություն ու հասունություն, քան սպասում ու պահանջում է Հայաստանի հանրությունը Ձեր վարչակազմից։ Ինչպես գիտեք, ՖԲ իր էջի մեկնաբանությունում նա Հայաստանը որակել է որպես «չմո երկիր»՝ մոտավոր թարգմանությամբ «ապուշ երկիր»։ Պրն Թորոսյանի այդ մեկնաբանությունը վիրուսի պես տարածվել է ու դարձել տարբեր լրատվամիջոցներով հարցազրույցների առարկա։ Հարկ է նկատել, որ պրն․ Թորոսյանը այդպես էլ բավարար բացատրություն չի տվել իր մեկնաբանությանը, որն արված է իր ընկերոջ կամ գործընկերոջ ՖԲ էջում, նախքան իմանալը, որ կնշանակվի Առողջապահության նախարար և իր մեկնաբանությունները բուռն բողոքի առարկա կդառնան: Պրն Թորոսյանը նաև անազնվության մեջ է մեղադրում նրանց, ովքեր տարածում են իր այդ մեկնաբանությունը՝ իբր թե հանում են համատեքստից։ Սակայն պարզ է, որ պրն Թորոսյանը Հայաստանին վերաբերող իր «չմո երկիր» արտահայտությամբ ցուցաբերում է հարգանքի պակաս և արհամարհանք կամ հեգնանք Հայաստանի նկատմամբ: Նման անընդունելի ու անհարգալից ձևով Հայաստանը բնութագրող անձը չի կարող լավագույնս ծառայել Հայաստանի և նրա քաղաքացիների շահերին, ու նրա պաշտոնավարության շարունակվելը վտանգում է Ձեր վարչակազմի արժանահավատությունն ու խամրեցնում Ձեր իմիջը որպես վարչապետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել