Այսօր,Անկարայի ժամանակով 8.00-ին ամբողջ Թուրքիայի տարածքում սկսվեցին երկրի նախագահի և օրենսդիր մարնի ընտրությունները...Հավելեմ,որ և՛ նախագահական,և՛ պարլամենտական ընտրությունները երկրում արտահերթ են...Ընտրական տեղամասերը երկրի տարածքում կփակվեն ժամը 17.00-ին...Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 56 միլիոն 323 հազար մարդ...
Նախագահական ընտրություններին մասնակցում են Ռեջեփ Թայիփ Էրդողանը,որի պաշտպանում են նրա հարազատ "Արդարություն և զարգացում կուսակցությունը",ինչպես նաև "Ազգայնական շարժում կուսակցությունը",Մուհարեմ Ինջեն,որը ներկայացնում է քեմալականներին՝ "Ժողովրդահանրապետական կուսակցությունը",Սելահաթին Դեմիրթաշը քրդամետ "Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն"-ից,Մերալ Աքշեները նորաստեղծ "Իյի" կուսակցությունից,Թեմել Քարամոլլաօղլուն "Սաադեթ" կուսակցությունից և հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը "Վաթան" կուսակցությունից...
Վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն հիմանակն պայքարն ընթանալու է գործող նախագահ Էրդողանի և ընդդիմադիր Ինջեի միջև...
Թուրքիան այսօր ընտրում է նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին ևս...Ըստ օրենքի,Թուրքիայի Ազգային մեծ ժողով կարող են անցնել ընտրողների ձայների 10 տոկոսը ստացած քաղաքական ուժերը...Հիշեցնեմ,որ 2015 թ-ի նոյեմբերին տեղի ունեցած պարլամենտական ընտրություններին Էրդողանի "Արդարություն և զարգացում կուսակցությունը" ստացել էր ընտրողների ձայների 49,41 տոկոսը...
Հ.Գ.Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրություններին մասնակցում են նաև 3 հայազգի թեկնածուներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել