Panorama.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Երևանի ավագանու «Երկիր ծիրանի խմբակցության» ղեկավար Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան եթերին: Ալբանիայում գտնվող  Շարմազանովի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Այս պահին գտնվում եմ Ալբանիայում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցության նպատակով:

Տեղեկացա, որ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է իմ կիսակառույց շինությունը և հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»: Այս կիսակառույց շինությունը, այո, պատկանում է ինձ և դրա վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը բացահայտում չէ: Բազմաթիվ առիթներով ոչ թե որևէ մեկի հայտարարությանն արձագանքելով, այլ ինքս իմ հարցազրույցներում խոսել եմ այդ մասին: Երբևէ չեմ թաքցրել, որ արդեն 8-րդ տարին է կառուցում եմ այդ շինությունը, որն ավարտին հասցնելու համար դեռ տարիներ կպահանջվեն: 

Իմ ֆինանսական միջոցները, մուտքերն ու ելքերը, նշված շինության կառուցապատման նպատակով վերցված երկարաժամկետ վարկը, ինչպես նաև նշված կիսակառույց շինությունը նշված են իմ հայտարարագրում, որը բաց է եղել և հասանելի ցանկացած քաղաքացու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել