Yerkir.am-ը գրում է.

ԵՄ-ը 3 մլն եվրո է հատկացրել ՀՀ-ում սիրիացի փասխտականների ինտեգրմանն օգնելու համար: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի կայքում. հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ հունիսի 21-ին Եվրոպական Միությունը և Հայաստանը գումարեցին գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը:

«Գործընկերության խորհուրդն ընդգծեց, որ Սիրիայում հակամարտության տևական և վստահելի քաղաքական հանգուցալուծման հասնելը բացառիկ կարևորություն է ներկայացնում: Սիրիայի փախստականներին Հայաստանում ինտեգրվելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակներում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո»,-ասվում է ՀՀ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել