Չորրորդ սերնդի ռուսական հարվածային ինքնաթիռների ձեռքբերման համար բանակցությունները սկսվել են դեռևս վեց տարի առաջ․․․ Սակայն այն ժամանակ ռուսական կողմը հայտարարել էր, որ նման գործարքը չի կարող իրականացվել միայն ընկերական կամ բարեկամական հողի վրա։ Հասկանալի է, թե ինչ են ակնարկել, թեև ակնհայտ է, որ այն ժամանակվա իշխանություններն իրենց «շլանգի» տեղ են դրել, իբր չեն հասկացել, թե ինչ է պահանջվում իրենցից․ նրանք ավելի կարևոր խնդիր ունեին լուծելու՝ յուրացնել այդ գումարները՝ կարծելով, որ Ռուսաստանը, տեսնելով, որ մեր երկիրը փող չունի, ստիպված վարկով կտա։ Երևի Ռուսաստանում չեն էլ կասկածել, որ իրենց չեն հասկանում և բավական երկար սպասել են, բայց քանի որ բանը բանից անցնում է, և բալանսը չափից դուրս է խախտվել, վերջերս ավելի հստակ ակնարկել են, որ խախտված բալանսը վերականգնելու համար Ռուսաստանը կարող է ոչ միայն չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, այլև ավելի նորագույն հարվածային զենքեր մատակարարել մեր երկրին, միայն թե մեր կառավարությունը պետք է որոշակի ֆինանսական ներդրումներ կատարի։ Այս պարագայում հասարակությանը զբաղեցնել այսպիսի ներկայացումներով չի համապատախանում պետության անվտանգության շահերին։ Նախորդ իշխանությունները չցանկացան փող տալ, որը երևի յուրացրին, և արդյունքում եղավ ապրիլը։ Մարդիկ չեն պատկերացնում, թե բալանսն ինչքան է խախտվել և ինչպես է վերափոխվել մեր հարևանի բանակը վերջին երկու տարիների ընթացքում։ Այս վերջին իրադարձությունները մի ավելորդ անգամ ցույց են տալիս, որ ո՛չ հասարակությունը, ո՛չ էլ պետական պատասխանատուները չեն գիտակցում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: