Իմաստության ատամի հետ կապված խնդիրներն ուժեղ ցավեր են առաջացնում: Երբեմն ատամը քրոնիկ ցավում է ուտելուց հետո: Հաճախ ատամնաբույժները խորհուրդ են տալիս չհեռացնել իմաստության ատամը և պարզապես ավելի լավ ողողել բերանի խոռոչը կերակրի սոդայով, քանի որ ատամը հեռացնելն ինքնին երբեմն շատ ցավոտ և բարդ է լինում, իսկ վերականգնումը օրեր և երբեմն շաբաթներ է տևում:

Բայց հաճախ հիվանդ ատամները, որոնք լիովին չեն զարգացել, արգելափակում են մյուս ատամներին կամ հակառակը: Նրանք պարզապես տեղ չեն ունենում աճելու համար, այդ պատճառով էլ նման ատամը պետք է հեռացնել:

Նման խնդիրների նշաններ են ծնոտի և լնդերի շրջանում ցավերը: Հիվանդ ատամի ևս մեկ ախտանշան են համարվում հանկարծակի գլխացավերը:

Իմաստության ատամի հետ կապված խնդիրներից է նաև անկյունի տակ աճելը, որը բացասական ազդեցություն է ունենում մյուս ատամների վրա: Այս բոլոր դեպքերում պետք համակերպվել անխուսափելի հետևանքների հետ և հեռացնել ատամը: Ցանկացած դեպքում, այդ միջամտությունն իրականացնելու որակավորված գնահատական կարող է տալ միայն փորձառու վիրաբույժ-ատամնաբույժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել