Panorama.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես հրաժարվում է բանակցությունների մանդատ տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Panorama.am-ի  հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը՝ հիմնվելով մոսկովյան հանդիպումների վերաբերյալ հրապարակված պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Փաշինյանի՝ Արցախին բանակցությունների կողմ դարձնելու հայտարարությունից հետո Սաֆարյանը ռուսական կողմի նման վերաբերմունքին դժվարանում է  գնահատական տալ՝ պատի՞ժ է, թե՞ ադեկվատ վերաբերմունք: Ամեն դեպքում նա հիշեցնում է՝ Հայաստանը չի հայտարարել, որ ԼՂ հարցում անելիք չունի, չի հայտարարել բանակցությունները լքելու մտադրության մասին, ասել է, որ կողմերից մեկն  Արցախն է: Իսկ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ այդ հարցին չանդրադառնալը խոսոմ է նաև այն մասին, որ Պուտինը չի ցանկանում մանդատ տալ ՀՀ վարչապետին:

«Սա փոխադարձ ճանաչողության երկրորդ հանդիպումն էր, և ակնհայտորեն այդ շրջանակներից դեռևս դուրս չի եկել օրակարգը: Վլադիմիր Պուտինը շարունակում է հասկացնել Հայաստանի նոր ղեկավարությանը, թե ինչ է սպասում ինքը Հայաստանից: Օրինակ,  Հայաստանի առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանը պետք է մնա առաջին դիրքերում, ակնարկելով, որ ցուցանիշները պետք է բարելավվեն»,-ասում է ինստիտուտի հիմնադիրը:

Նա ուշադրություն է դարձրել, որ պաշտոնական հաղորդագրության մեջ տնտեսական թեմաներից բացի,  որևէ խոսք չկա այլ խնդիրների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել