Փաշինյանի մոսկովյան այցը չափազանց կարևոր է, այն էլ՝ այս փուլում, այն էլ՝ արտգործնախարարների հաջողված հանդիպումից հետո։ Ճիշտ հաշվարկված քայլ է։ Մոսկվայի հետ այս փուլում ուղիղ շփումները կարևոր են։ Շատ բաներ Մոսկվայում չեն ընկալվում, և որոշակի լարվածություն կա։ Այս առումով միակ մարդը, ով կարող է ռազմավարական դաշնակցի հետ էֆեկտիվ երկխոսություն տանել, հենց Փաշինյանն է։ Վստահ եմ՝ ճիշտ շեշտադրումներով և ռազմավարական դաշնակիցներին հարիր հանդիպումներ կլինեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել