Զարմանում ես ուղղակի, երբ սկսում են Ալիևին ձեռ առնել, ու շատ հաճախ դրանով զբաղվում են լուրջ մարդիկ... 
Ժող, ասեմ, եթե տեղյակ չեք, ալիևների կլանը, չնայած իրենց կոռումպացվածությանը` հատկապես դա բնորոշ ա Իլհամին, այդ երկիրը ոտքի կանգնեցրեց. Ու ստեղ նավթագազային գործոնը երկրորդային նշանակություն ունի. Առհասարակ չես համեմատի 90 ականների Ադրբեջանը այսօրվա Ադրբեջանի հետ. Էսօր մեր հակառակորդը անհամեմատ ավելի` եռակի-քառակի անգամ վտանգավոր ա դարձել ու անկանխատեսելի, քան մի 25 տարի առաջ էր... Շատ ավելի ռիսկային քան նույն արցախյան պատերազմի տարիներին. 
Ու ասեմ, գնալով այդ գործոնը մեզ համար ավելի ա իրեն զգացնել տալու..
Հա ի դեպ, ձեռ ենք առնում նաև Էրդողանին, բայց ասեմ, անձամբ ես գտնում եմ, որ միջազգային մակարդակով Էրդողանին կարելի ա դասել բացառիկ լուրջ ու հմուտ քաղաքական գործիչների շարքին.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել