«Ասում են, թե նոր իշխանություններում «վեճ» կա ոչ միայն «կենցաղի» մասով՝ կառավարության անդամներին սպասարկող մեքենաների, դրանց համարանիշների, էկոնոմ կլասով, թե «թիվ մեկ բորտով» թռչելուն առնչվող, այլև գաղափարական։


Վերջինս առավել սուր է դրսևորվում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների և քաղաքացիական հատվածի միջև. ասում են` վերջիններիս ոչ բոլոր սպասելիքներն են արդարացել։


Բանավեճն իշխանական թևերի միջև սկսվել է դեռ միտինգների օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ մեջբերումներ է արել Մարիա Զախարովայից, և քաղաքացիական սեկտորը ներքին քննարկումների ժամանակ իր զարմանքն է հայտնել այդ առնչությամբ, Նիկոլը բացատրել է, որ դա խիստ անհրաժեշտ մոտեցում է Ռուսաստանի մասով. «Եվ հետո՝ Պուտինն էլ հավերժ չէ. այսօր այդպես է պետք»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել