Շատ է խոսվել այն մասին, որ 1960-ականներից սկսած Իսրայելը սկսել է համագործակցություն հաստատել Մերձավոր Արևելքի քրդական շարժումների ու դրանց առաջնորդների հետ։ Վերջիններիս Իսրայելի կողմից աջակցությունը եղել է տարբեր ուղղություններով՝ ֆինանսական-քաղաքական, հետախուզական և այլն։ Տարածաշրջանում քրդական գործոնի ակտուալացման ներկայիս միտումները նաև արդյունք են այդ սերտ գործակցության։ Օրերս լուրեր տարածվեցին, որ Իսրայելի ՊՆ նախարարի հրավերով Իսրայել է այցելել քրդական ուժային կառույցները ներկայացնող պատվիրակությունը, որի կազմը չի մեկնաբանվում։ Իսրայելական կողմը կրկին փորձում է քրդական գործոնը ակտիվացնել Իրան-Իսրայել դիմակայությունում, ինչու չէ նաև Թուրքիայի հետ հարաբերություններում, երբ վերջինս գտնվում է նախընտրական փուլում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: