Նախիջեւանի հատվածում ադրբեջանական մի քանի դիրքի առաջ բերելու մասով ՀՀ ԶՈւ-երին եւ իշխանություններին մեղադրելը մի տեսակ անտրամաբանական է։ Հա, համամիտ եմ, էդ դիրքերը սպառնում են ՀՀ տարածքի ճանապարհներին ու որոշ գյուղերին, բայց ի՞նչ պետք է աներ ՀՀ ԶՈւ-ն։ Ադրբեջանցիք իրենց տարածքում դիրք են տեղաշարժում, մերոնք պտի կրակեի՞ն, հրետակոծեի՞ն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Ասենք լուրջ, ի՞նչ պիտի անեին մերոնք, որ չեն արել։ Ադրբեջանցիք իրենց տարածքում տեղաշարժ են անում, ուզենան, դիրք կդնեն, ուզենան, թղթից տանկ կբերեն, կկանգնացնեն մեր սահմանի մոտ։ Էնպես չի, որ էդ հատվածը հենց նոր վտանգավոր դարձավ մեզ համար։ Էնտեղ միշտ էլ վտանգավոր է եղել։ Հիմա էս աղմուկ-աղաղակի տրամաբանությունը մի տեսակ անհասկանալի է։ Հայաստանի ԶՈւ-ն պետք է ընդամենը աչալուրջ լինի, ու երբ ադրբեջանցիք փորձեն բզբզալ մեր տարածքում, էդ ժամանակ նոր գործողություններ իրականացնի, ու չեմ կասկածում, որ հարկ եղած դեպքում մերոնք հաստատ կանեն։ Հիմա ՊՆ-ին մեղադրելն ու պանիկա տարածելը տեղին չէ, հատկապես որ մեր ՊՆ-ն վստահեցնում է, որ հետեւում է իրավիճակին, բանակն էլ իր մասով է աշխատում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: