Մենք որոշել ենք ներկայացնել ձեզ տնական հացի պարզ բաղադրատոմս, որը պարունակում է շատ հասարակ բաղադրիչներ, և ընդամենը մի քանի ժամ անց դուք կունենաք ախորժելի համով անուշաբույր հաց:

Բաղադրիչները

  • Ջուր - 0,5 լ
  • Շաքարավազ - 1 ճ/գ
  • Արևածաղկի ձեթ - 2 ճ/գ
  • Խմորիչ - 50 գ
  • Աղ - 1 թ/գ
  • Ալյուր - 6-7 բաժակ

Պատրաստումը

  1. Սկզբից պատրաստեք թթխմորը. խմորիչի վրա լցրեք 100 մլ ջուր և խառնեք: Թողեք մնա 15-20 րոպե:
  2. Լցրեք թթխմորը մեծ ամանի մեջ, ավելացրեք արևածաղկի ձեթը, շաքարավազը, աղը, ալյուրը և մնացած ջուրը և լավ խառնեք:
  3. Այնուհետև լցրեք այն բուսական յուղով պատված կաթսայի մեջ և ծածկեք կափարիչով: Թողեք այդպես 20 րոպե, ապա դրեք սառնարանը 1 ժամով:
  4. Հանեք սառնարանից, խմորը լցրեք ձևամանի մեջ և հացի ձև տվեք:
  5. Եփեք 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ մեկ ժամ:
  6. Պատրաստի հացի վրա կարող եք մի փոքր ձեթ քսել խոզանակի միջոցով:

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել