Yerkir.am-ը գրում է.

Ներկայումս մեր կարևորագույն նպատակը Արցախյան հարցի շուրջ բանակցությունների դինամիկան պահելն է և Արցախյան կողմին բանակցային գործընթացում ներգրավվելը` բացառապես ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահության շրջանակներում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Անդրադառնալով Թրամփի` Ադրբեջանի նախագահին ուղված ուղերձում Արցախյան խնդրի կարգավորման հավանականությանը առաջիկա ամիսներին, Մնացականյանն ասաց. «Մեր բոլորիս հույսն է, որ կարգավարուոմը լինի շատ շուտ, բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր նպատակները , բնականաբար մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին , բայց դրա հիմքում առաջին հերթին դրված է Արցախի ժողովորդի ազատ ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը »:

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանում կլինի Ֆրանսիայի արտգործնախարարըև Միացյալ Նահանգների ներկայացուցիչը: Խոսելով իր և Մամեդյարովի կամ Ալիև- Փաշինյան հնարավոր հանդիպումների մասին, արտգործնախարարը նշեց, որ այդ հանդիպումները բանակցային գործընթացի տրամաբանության մեջ են, սակայն թե երբ կլինեն` հստակ չի կարող ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել