Panorama.am-ը գրում է.
Պաշտոնավարման առաջին տասը օրերի ընթացքում ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը հասցրել է մի շարք շրջանակներից լսել, որ դրամաշնորհները լրատվամիջոցներին հատկացվում են անհասկանալի սկզբունքներով: Այս մասին նա ասաց այսօր՝ լրագրողների հետ զրույցում:
«Իհարկե, այս ամենն անընդունելի է: Առաջիկա գործողությունների շարքում նպատակ ունենք թիրախավորել հենց այս խնդիրը: Միասնական որոշման արդյուքնում անպայման կփորձենք հասկանալ՝ ինչպես կարելի է լուծել այս խնդիրը»,- ասաց նա:
Լիլիթ Մակունցը նշեց նաև, որ Մշակույթի նախարարության գերխնդիրը լինելու է օրենսդրական դաշտի կարգավորումը: Առաջնային է դիտարկվում նաև հուշարձանների պահպանությունը, հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելը, ինչպես նաև մշակույթի ոլորտում թափանցիկ գործելաոճի ներդրումը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այս տարի կայանալո՞ւ է արդյոք ֆինանսական որոշակի խնդիրներ ունեցող «Ոսկե ծիրան» կինոփառատոն: Նախարարը հավաստիացրեց, որ այն անպայման կայանալու է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



