Դիրքորոշումների փոփոխությունները փոփոխությունների բացակայության արդյունք են...
Հիմա, երբ ասում ենք՝ Նիկոլը Եվրասիականի հարցում իր դիրքորոշումը արմատապես փոխեց, Մանեն իր դիրքորոշումը պարտադիր կուտակայինի հարցում արմատապես փոխեց, բա լավ, չե՞նք ուզում հասկանալ, թե դա ինչի արդյունք է։ Իսկ դա արդյունք է այն օբյեկտիվ հանգամանքի, որ մեզ մոտ երբեք դասական իշխանափոխություն չի եղել, ընդդիմությունը երբեք իշխանություն չի դարձել, որ կարողանար իշխանության տեսակետից գնահատել իրողությունները։ Մենք աննորմալ ենք զարգացել․ գրեթե 30 տարի շարունակ ընտրությունների արդյունքում իշխանափոխություն չի եղել ու հիմա էլ տեղի չի ունեցել... 98-ին, կներեք, ներիշխանական հեղաշրջման հետեւանքով է իշխանությունը փոխվել, հիմա էլ՝ համաժողովրդական շարժման արդյունքում, ոչ ընտրությունների։ Բա եթե ընդդիմությունը երբեք իշխանության չի եկել իր նախընտրական ծրագրերի շնորհիվ, մենք հիմա ինչպես ենք պահանջում, որ ոչ ընտրությունների միջոցով իշխանության եկած ընդդիմությունը դիրքորոշում չփոխի։ Շատ լավ է՝ որ փոխում է, հասկանում է իրականությունը, պրագմատիկ ու իրատես է դառնում։ Եկեք հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնենք, այ էդ ժամանակ էլ իշխանության եկած ուժից պահանջենք կատարել իր նախընտրական ծրագիրը։ Դե՞մ եք...