«Հա, ինչ անենք, որ այդ ոլորտից չի, գուցե լավն էլ դա է»... Ինձ թվում է, նման կարծիք հայտնողները մի քիչ խառնում են քաղաքականությունը եւ կոնկրետ ոլորտը... Քաղաքականությամբ, այո, կարող է զբաղվել զանկացած մասնագիտության տեր մարդ՝ մեր նախագահը ֆիզիկոս է, խորհրդարանի խոսնակը՝ բժիշկ, վարչապետն էլ իմ գործընկերն է՝ լրագրող...
Բայց երբ խոսքը կառավարությունում կոնկրետ ոլորտ ղեկավարելու մասին է, կներեք, միշտ հիշում եմ Իվան Կռիլովի հանրահայտ ասացվածքը՝ «Беда, коль пироги начнет печи сапожник, А сапоги тачать пирожник, И дело не пойдет на лад».... Վերջում էլ փաստում է՝ «Да и примечено стократ» ... Այսինքն՝ 1000 անգամ տեսել ենք, թե ինչ է ստացվում, երբ, օրինակ, իշխող կուսակցության ղեկավարի տեղակալը հաղորդում է վարում Հ1-ում... Հետո միջազգային կազմակերպությունների զեկույցներում է նշվում, որ դա անթույլատրելի է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.dulyan/posts/1836600303068656?notif_id=1526222398617610¬if_t=notify_me&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել