Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի կայացրած որոշումը միանշանակ չի ընկալվել ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Թեհրանում: Եթե մինչև միջուկային համաձայնությունը թե՛ Իրանում և թե՛ Միացյալ Նահանգներում քաղաքական ուժերը մեծ հաշվով ունեին ընդհանուր մոտ դիրքորոշում, ապա ներկայումs իրավիճակն այլ է: Ուշագրավ է, որ ԱՄՆ գործող վարչակարգի ընդդիմախոսները դեմ են արտահայտվել Թրամփի որոշմանը, իսկ Իրանի կառավարության ընդդիմախոսները՝ կողմ, ընդ որում` Իրանի քաղաքական և զինվորական որոշ շրջանակներ նույնիսկ ցնծությամբ են ընդունել ԱՄՆ-ի որոշումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: