Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ մայիսի 10-ին Սիրիայում տեղակայված իրանական ռազմական միավորումները Իսրայել-Սիրիա սահմանում տեղակայված Իսրայելի ԶՈւ-ի դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 20 հրթիռ։ Ըստ իսրայելական պաշտոնական աղբյուրների՝ դրանք արձակվել են խորհրդային արտադրության «Ураган» տեսակի ՀԿՌՀ-ից, որոնցից 4-ը խոցվել է «Երկաթյա գմբեթ» կոչվող ՀՀՊ համակարգի միջոցով, մնացած հրթիռներն ընկել են Սիրիայի տարածքում։ Սպասենք նաև Սիրիայի պաշտոնական համապատասխան հաղորդագրությանը, որը, թերևս, կտարբերվի իսրայելական կողմի տվյալներից։ Սիրիական ոչ պաշտոնական աղբյուրներով՝ հրթիռակոծվել են Իսրայելի մի քանի քաղաքներ։ 
Ի պատասխան՝ իսրայելական կողմը հրթիռակոծել է Սիրիայի տարածքում ավելի քան 50 թիրախ՝ մեծամասամբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի բազաներ, ռազմական շտաբներ և հետախուզական ստորաբաժանումներ, այդ թվում՝ և սիրիական ՀՕՊ 5 ռադար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել