Իսրայելի կառավարությունում արդեն բացահայտ հայտարարում են իսրայելական կողմից Սիրիայի նախագահ Ասադի ֆիզիկական ոչնչացման հնարավորության մասին` Սիրիայի տարածքում Իրանի ռազմաքաղաքական ներկայության ամրապնդման պատճառաբանությամբ: Ավելին՝ ուշագրավ էր նաև օրերս իսրայելական ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Իրանը նախապատրաստում է հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին` որպես վերջինիս կողմից Սիրիայի T-4 ավիաբազայի խոցմանն ի պատասխան: Եթե նշվածին հավելենք նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Նեթանյահուի ներկայացրած նոր տեղեկությունները, ապա կարող ենք ասել, որ Իսրայելի ղեկավարությունը փորձում է իրավաքաղաքական առումով «լեգիտիմացնել» կամ ապահովագրել իր հնարավոր գործողությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: