Հայ ազգն այսօր տոնում է Հաղթանակի և խաղաղության տոնը` Մայիսի 9-ը: Սիրելի վետերաններ, շնորհավորում եմ` ձեր կյանքի ու արյան գնով այս օրը տոն դարձնելու համար: Ձեր և ազգային միասնականության շնորհիվ է, որ մենք այսօր ապրում ենք խաղաղության մթնոլորտում և տանում ենք երկիրը բարգավաճման ուղիով: Մայիսյան հաղթանակների այս նվիրական օրը մենք նշում ենք շնորհիվ այն քաջերի, ովքեր, չվախենալով և չխուսափելով ոչնչից, հերոսական պայքարի, կյանքի ու անկոտրում կամքի շնորհիվ պատերազմեցին և վերադարձրին մեր երբեմնի ազատությունն ու անկախությունը: Պայքարեցին, որ իրենց հաջորդող սերունդներն ապրեն ազատ ու անկախ երկրում: Մարտնչելու և հաղթանակներ տոնելու բերկրանքը մեր ազգի համար դարձավ վարակիչ: Ոգեշնչվելով մեր հերոսներից՝ քաջ ու անկոտրում հայրենասերները 1992թ.-ի մայիսին 9-ին ազատագրեցին Շուշին: Խոստանում ենք, որ պահելու և պահպանելու ենք այդքան դժվարությամբ ձեռք բերված ազատ շունչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել