Fandango-ի հետ գործընկերության շնորհիվ Google Assistant ձայնային օգնականը նոր հմտություն է ձեռք բերել․ այժմ այն կարող է օգնել կինոյի տոմսեր պատվիրել։

Օգտատերը պարզապես պետք է ասի օգնականին, որ ցանկանում է կինոթատրոնի տոմս գնել։ Ի պատասխան՝ Google Assistant-ը ցույց կտա ֆիլմերի ցանկը, որոնք ցուցադրվում են մոտակա կինոթատրոններում։ Օգնականին կարելի է հարցնել նաև կոնկրետ ֆիլմի կամ կոնկրետ կինոթատրոնի մասին։

Այս հնարավորությունը հասանելի է դարձել մայիսի 4-ին՝ ի պատիվ Լոս Անջելեսում «Խան Սոլո։ Աստղային պատերազմներ․ պատմություններ»-ի տոմսերի վաճառքի մեկնարկի։

Գործառույթը դեռ հասանելի է միայն Android-ի օգտատերերին, առաջիկայում այն կթողարկվի նաև iOS-ի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել