Շարունակվում են իսրայելա-պաղեստինյան բախումները Իսրայելի և Գազայի հատվածի հետ սահմանում։ Իսրայելական աղբյուրների համաձայն՝ վերջին օրերին սահմանային բախումների հետևանքով, որին մասնակցում են շուրջ 10 000 պաղեստինցիներ, վիրավորվել է ավելի քան 1000 պաղեստինցի, որոնց թվում քիչ չեն անչափահաս երեխաներն ու կանայք։ Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ պաղեստինյան կողմը խոցել է իսրայելական արտադրության երկու հետախուզական նշանակության ԱԹՍ, ընդ որում` քարերով հարվածելու արդյունքում։
Նշեմ, որ կողմերի միջև բախումները ուղղակիորեն կապված են նախագահ Թրամփի կողմից իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման նոր փաթեթի մշակման իրավաքաղաքական գործընթացի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: