Զարմանում եմ, որ մինչեւ այժմ բոլորը հասցրել են իրենց հերթին զարմանալ Տարոնի, հետեւաբար Սերժի քաղաքապետարանում մեխած, կներեք` «խփած» թվերի վրա, թե Տարոնինն ավելի բարձր էր, քան` Սերժինը:
Բոլորը պապից կաթոլիկ հանգով իրենց «ուղեղային կենտրոններից» պապային սպիտակ ու սեւ ծխեր են բարձրացնում, սակայն որեւէ մեկը բուն, առավել ստույգ` խորքային պատճառին չի անդրադառնում:
Իսկ պատճառն ահավոր նրբանուրբ է:
Նախ` մեջբերում եմ ԲՀԿ կարկառուն, արմատական թեւի ներկայացուցիչներից մեկի կարծիքը:
Իմ հարցին` ի՞նչ եք կարծում, «նկարե՞լ» է ՀՀԿ-ն ընտրությունները, հանձնաժովում թվեր փոխվե՞լ են, պատասխանեց.
-Ոչ. չեն նկարել, բայց լիքը փող են բաժանել:
-Դուք էլ եք բաժանել:
-Էս ժողովուրդը իշխանություն սիրող է:
Պրագմատիկ: Մարդավարի: Անկեղծ: Ինչը ԲՀԿ-ի դեպքում չի պատահում, բայց դե` ստացվեց:
Բայց դա չէ էականը:
ՀՀԿ-ի ձայները այս անգամ այդքան բարձր ստացվեցին, որովհետեւ այս անգամ ՀՀԿ շտաբում չգտնվեց այն «մեկը» (սրբագրական սխալ չկա բառում), իսկ առավել ստույգ չկար այն մոդերատորը, որը ՀՀԿ-ի, մնացածի ձայները տանում-դնում էր ԲՀԿ-ի տակ, որպես կապիտալ, որպեսզի հետո այդ ձայներն առած` բազարի վազի Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի այդով իրեն կարեւորի` դառնալով հավերժ միջնորդ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ:
Անպտուղ միջնորդ: Նույնիսկ կարելի է ասել` վնասարար:
Այդ դրա համար է, որ Սերժը փոխեց իր կարման, օյ, կներեք, իր «կամանդն»` այս ընտրություններում:
Հետո էլ տեսավ, որ ճիշտ է վարվել, ու դա բարի է: Ու շնորհակալություն հայտնեց յուր «կամանդին»`նիր նոր շտաբին, թիմին, թե` «շեն մնա, բոկշեւիկ»:
Այ սրա համար է, որ Տարոնի «տոկոսներն» ավելի բարձր են, քան իր` Սերժի տոկոսներն էին: Ու սա «բեսամթ» ու հաստատ ահավոր ձեռ է տալիս Սերժին, ուստի կաթոլիկները, ըստ նրա, կարող են որքան սրտները ուզի, ոտաբոբիկ իրեն տանել Երուսաղեմ` խաչելու առ այն, որ իր տոկոսադրույքը ցածր է Տարոնից...
Սա է կարծես ճշմարտությունը:
-«Յա տակ դումայու»:



