Քերրին շարունակում է իր այցը Մոսքոու: Սա մեկ ամսվա ընթացքում Լավրով-Քերրի երկրորդ հանդիպումն էր: Նախորդը Բրյուսելում էր:
«Տորգն», ասել ենք, դեռ երկար կշարունակվի:
Բնականաբար, Սիրիայի շուրջ: Իրանի էլ:
Թույլ տամ ինձ ասել, որ կարծես թե Ասադին Ռուսաստանը տվել է կամ` պատրաստվում է տալ: Որպես վերջին ռաունդ:
Ոչ, ոչ ելնելով նրանց, որ Քերրին ու Լավրովը պայմանավորվել են Սիրիայի հարցով համատեղ ֆորում անցկացնել, դրա համար:
Այլ որ Ռուսաստանը ոչ մի ձեն չի հանում Իսրայելի` սիրիական «արվարձանները» ռմբակոծելու հաշվով: Ոչ մի ձեն: Որ ռմբակոծվում է ՀԶԲՈԼԱՀԸ: Նաեւ: 
Չեմ էլ կարծում, թե Վիկտոր Բուտի (զենքի առեւտրի ռուսական խոշոր մագնատ` դատապարտված ԱՄՆ-ում) բանտային պայմանների, հետագայում էլ Ռուսաստան տեղափոխելու փաստն է «տորգի» առանցքը:
Ռուսաստանը կփորձի շնից մազ պոկելու տարբերակով բոլոր ոլորտներում ինչ-որ բանի հասնել:
ԱՄՆ-ը բժեժինսկաբար հանդարտ թույլ կտա, որ մի քանի մազիկ պոկի Ռուսը` իր դնչի տակից. «նե ժալկո». «Նե վեզյոտ եմու վ սմերտի, պովեզյոտ վ լյուբվի»:
Ինձ հետաքրքրում է այլ բան. կհասնի այդ «տորգը» Ղարաբաղին, մեր ազատագրված տարածքներին, ի վերջո Իրանը նույնպես քթի տակ է. առաջին հերթին` նրանց, հետո` մեր: Վերջում`Ադրբեջանի:
Մորնինգսթարը (Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը) թեթեւ ճսճստացել էր երեկ այդ առիթով: Ոչ ազատագրված տարածքների: Ղարաբաղի:
Շարունակենք դիտել այցը: 
Հա ի դեպ. Լավրովը Քերրիին առաջարկել է Ռուսաստանի հոկեյի թիմի հաղթանակը նշել միասին:
Ես ձեր ի՜նչն եմ ասել:
Էս ռուսներն էլ են «սավսեմ» հայ: ԱՄՆ-ին` ողջ Մերձավոր Արեւելքը, շուտով` Սիրիան ու վայ թե Իրանը, իսկ ռուսներիս` հոկեյի հաղթանակը, միասին տոնելը:
Չէ, չեմ ասում Բժեժինսկին իր դնչի մի մազն էլ դա է համարել, ու էնդու է ռուսական թիմը հաղթել: Չեմ ասում:
Ի դեպ. Քերրին այսօր կհանդիպի Ռուսիո հասարակական սեկտորի հետ... Հիշում եք՝ ինչ աղմուկ բարձրացավ իր օրերում, երբ ԱՄՆ-ից նոր ժամանած դեսպան Մակֆոլդը հանդիպեց Բալոտնյայի տղերքին:
Հուսանք, Ռուսաստանի սիրտը այսօր չի վատանա էն օրվա պես:
«Դերժիս, մատուշկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել