1. Որպես վարչապետի միակ թենածու՝ Փաշինյանը պետք է երկխոսեր իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով երկիրը ղեկավարելու իր տեսակետները:
2. Քննարկումներից ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը չի տիրապետում արտաքին քաղաքական գործընթացների խորությամբ և իր ունեցած գիտելիքները գտնվում են մակերեսային մակարդակում:
3. Փաշինյանը փաստացի ընդունում է, որ շատ փաստեր, որոնք կարող են մարդկանց համար հաճելի չլինել, ստիպված են գոյություն ունենալ՝ ելնելով պետական շահից:
4. Փաշինյանը չունի տնտեսական զարգացման հստակ տեսլական:
5. Փաշինյանը չունի ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ խորքային գիտելիքներ:
6. Վերոնշյալից հետևում է, որ գոնե սկզբնական շրջանում Փաշինյանը պարզապես կունենա ՀՀԿ շատ ներկայացուցիչների գործնական օգնության կարիքը:
7. Եվ այնուամենայնիվ, ողջունելի է իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ նմանատիպ քննարկումների ձևաչափերը, որոնք առավելագույնս պիտի ծառայեցվեն երկրի շահին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1215587018574875?notif_id=1525090632415451¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել