Եվ այսպես՝ 2013թ. Սիրիայի ուղղությամբ Իսրայելն իրականացրել է թվով 5 ռազմական հարված, 2014թ. ռազմական հարվածների թիվը հաշվվում էր ընդամենը 3։ Սիրիայի ուղղությամբ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրականացված ռազմական հարվածների թվաքանակը էապես աճել է 2015թ.-ից սկսած։ Այսպես` 2015թ. իրականացվել է 16 ռազմական գործողություն (հարված), իսկ արդեն 2016թ. և 2017թթ.` համապատասխանաբար` 21 և 27 ռազմական հարված։
2018թ. ապրիլի 30-ի դրությամբ Սիրիայի ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացված ռազմական հարվածների քանակը կազմում է 8 նման գործողություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել