armeniasputnik.am-ը գրում է

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կղեկավարվի իր պարտավորություններով արցախյան խնդրի լուծման հարցում։

«Մենք կատարել ենք մեր պարտավորությունները` կապված տարածաշրջանային խնդրի հետ, որն իսկական վերք է Հայաստանի ու Ադրբեջանի համար, և կառաջնորդվենք այն պարտականությունների կատարմամբ, որոնք մենք ունենք», – նշեց ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով` բոլոր դիվանագետները (Հայաստանի և Ռուսաստանի) պետք է մտածեն այն մասին, թե ինչպես ապրեն, զարգանան և կառուցեն համատեղ ապագան` հաշվի առնելով պատմական կապերը։

«Այն ամենը, ինչ կախված է եղել և կախված է Ռուսաստանի Դաշնությունից, որպեսզի այս կապերը կառուցվեն և ապագա ունենան, Ռուսաստանն արել է», – ասել է Զախարովան։


ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել