Առաջին թյուրընկալումը կամ վտանգավոր մոլորությունն այն է, թե հասարակության հակառակորդն այժմ էլ Կարեն Կարապետյանն է, որին, ինչպես Սերժին, կարելի է հեշտությամբ տապալել։
Իրադարձությունների սրընթաց զարգացումը այլ բան չի թողնում՝ արձանագրելու համար, որ իրականում փողոց դուրս եկած հասարակության հակառակորդը գտնվում է հյուսիսում, որին մեր ժողովուրդը, փաստորեն, պատրաստվում է մարտահրավեր նետել՝ ինքնիշխանության պահպանման համար...
Չհասկանալ այս պարզ իրողությունը կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների։
Հույս ունեմ, որ այս ամենի մասին քաջ գիտակցում կա նաև հրապարակում:
Գուցե մի քանի օր հետո առավել ոչ էյֆորիկ պայմաններում արձանագրենք, որ Մոսկվան չպաշտպանեց Սերժին ու «պատժեց» նրան՝ 2017թ. նոյեմբերին ԵՄ համաձայնագիրը ստորագրելու համար, որ դաս լինի ԵԱՏՄ ու ԱՊՀ մյուս պետությունների առաջնորդների համար՝ «Ասիայի» սարերում եվրոպական հովերով չապրելու համար... Գուցե...