Ընդդիմության պարտությունը տրամաբանական էր, քանզի վերջին հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը եղել է ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության առաջնորդը: Չսպասելով ընդդիմության քննադատությանը` ինքն է բարձրաձայնել այն պրոբլեմներն ու խնդիրները, որոնք առկա են մեզանում, և ինքն էլ փորձել է լուծումներ գտնել: Քաղաքականության մեջ հաջողության են հասնում այն ուժերն ու գործիչները, ովքեր ունակ են իրենց ուսերի վրա վերցնել պատասխանատվությունը և չեն վախենում քննադատությունից և մերկապարանոց հայտարարություններից: Երևանցիներն իրենց ձայնը տվեցին Հանրապետականին, և որքան էլ այն դուր չգա «Ֆեյսբուք»-ում ապրող որոշ անհիմն քննադատողների և վարձու վարկաբեկիչներին, միևնույնն է` երևանցիները կանգնած են Հանրապետականի և Տարոն Մարգարյանի կողքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/465158790219868?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



