Շնորհավորում եմ բոլոր լրագրողներին, հաղորդավարներին և առանձնահատուկ Հայկական ռադիոյի բոլոր աշխատակիցներին` Ռադիոյի միջազգային օրվա կապակցությամբ: Թեպետ նրանք չեն երևում տեսադաշտում, սակայն նրանց կատարած աշխատանքը նկատելի է այնքանով, որ ցանկացած տեղեկատվություն, անկախ մեր գտնվելու վայրից, ստանում ենք հրատապ և բովանդակալից:
Ռադիոյի միջազգային օրը մեծ շուքով առաջին անգամ նշվել է 1925թ.-ին, սակայն որպես միջազգային օր այն ամրագրվել է, երբ 1945թ.-ի մայիսի 7-ին ԽՍՀՄ կառավարությունը նշեց ռադիոյի գյուտարարության 50 ամյակը: Հայաստանում 1926թ.-ին սկսվեց Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը, և նույն թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=482388555164660&set=a.260912803978904.63019.100001805597271&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել