Մեր երկրում որպես իշխանություն դիտվում է միայն նախագահի պաշտոնը, և կարևորվում են այդ ընտրությունները, որոնց ժամանակ էլ ժողովուրդը իրական ընտրություն է կատարում: Մնացած բոլոր ընտրությունները կենցաղային հարցեր լուծելու համար են:
Այդպիսինն էր նաև Երևանի 2013 թվականի ընտրությունը: Ամեն ինչ որոշվեց սոցիալ-կենցաղային մակարդակում: Ով ավելի «ճիշտ» սպասարկեց ընտրողին, ընտրողին ավելի հարմարավետ հասցրեց ընտրատեղամաս, «օգնություն» ցույց տվեց ընտրողին, նա էլ ստացավ ընտրողի քվեն: Ով փորձեց քաղաքական դաշտում գործել, ապավինելով ընտրողի բանականությանը, ողջամտությանը և քաղաքացիական գիտակցությանը, տանուլ տվեց:
Երևանի ընտրություններում ընտրվեցին ՀՀԿ՝ իշխանություն,
Բարև Երևան՝ ընդիմություն, ԲՀԿ՝ այլընտրանք, որը խոսում է ինչպես ընդդիմությունը, իսկ գործում է ինչպես իշխանությունը: Ստացվում է, որ գործով այլընտրանք է իշխանությանը, իսկ խոսքով՝ ընդիմությանը:
Երևանի ընտրություններով ժողովուրդը սրբագրեց քաղաքական դաշտը՝ մերժելով արմատականին, դուստր ձեռնարկությանը, ծերունուն և ծծկերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/490744557663571
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել