Հայաստանյան յուրաքանչյուր ընտրություն մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ դրանք փոփոխությունների համար չեն, այլ ընտրություններ են հանուն ընտրությունների, կամ ինչպես հայտնի խոսքում է ասվում` փողկապը ոչ թե կապում են, այլ գցում վիզը «կուլտուրայի» համար: Ամեն մի ընտրություն դառնում է ավելի անիմաստ և անհետաքրքրիր, ինչով էլ պայմանավորված է ժողովրդի հուսահատությունը և «ձայնս` միայն փողի դիմաց» վտանգավոր գործարքի տարածվածության աճը: Պարադոքսը կայանում է նրանում, որ քաղաքական ուժերը մեղադրում են ժողովրդին` առանց փողի ընտրության չգնալու համար, իսկ ժողովուրդն էլ իր հերթին է արդարանում, թե ընտրեմ-չընտրեմ մեկ է «չեք հավատում և չեք փոխվում»: Ուրեմն ո՞րն է ելքը, կամ այն կա՞ արդյոք, իհարկե կա` քաղաքական ուժերը պետք է հավատ ներշնչեն ընտրողի մոտ այնքան, որ ընտրողը, նույնիսկ, փողը վերցնելու դեպքում էլ ընտրի իր նախընտրած ուժին: Ընտրողն էլ իր հերթին կհասկանա, որ եթե նույնիսկ փող է վերցրել ընտրելու համար, ինչը ինքնին դատապարտելի է, պետք է ընտրի իր համար քիչ թե շատ նախընտրելի ուժին, այդ դեպքում միայն ինքնաբերաբար նվազագույնի կհասցվի ինչպես փող տալու պրակտիկան, այնպես էլ այդ պրակտիկայից օգտվողների քանակը: Հակառակ պարագայում երկրում ոչինչ չի փոխվի, ընտրություններն էլ կվերջացնեն չսկսածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել