Գլոբալ հետևող և HD ձևաչափով տվյալներ փոխանցող համակարգի նախագծի ներդրողներից է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Բիլ Գեյթսը, ով կարող է 300 մլն դոլարի չափով ներդրում անել EarthNow ծրագրի մեջ: Բացի Գեյթսից ներդրողների կարգավիճակ ունեն նաև SoftBank-ը և Airbus ընկերությունը: Այդ մասին տեղեկացնում է life.ru-ն:

EarthNow-ի հիմնադիր Ռասել Հանիգանը նշել է, որ ծրագրի նպատակն է որակյալ տվյալներ տրամադրել Երկրի կլիմայի և եղանակի մասին, ոչ թե օդում շարժվող յուրաքանչյուր օբյեկտին հետևելը: Հանիգանի խոսքերով՝ տվյալների փոխանցման համար կկիրառվի 500 արբանյակներից կազմված ցանց:

Համակարգ մուտք գործելու հնարավորությունը բաց կլինի յուրաքանչյուրի համար: Փոքրիկ վճարի դիմաց ընկերությունը թույլ կտա որոշ ժամանակով օգտվել արբանյակից, որը կարող է ցուցադրել ժամանակի տվյալ պահին մոլորակի այլ կետում կատարվողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել