Շվեյցարիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից աստղագետների միջազգային խումբն ուսումնասիրել է Almahata Sitta մետեորիտի ներսում առկա ալմաստները և հանգել եզրակացության, որ երկնային մարմինը կործանված պրոտոմոլորակի մասնիկ է՝ Մերկուրիի կամ Մարսի չափսերով, որը ժամանակին գոյություն է ունեցել արեգակնային համակարգում։ Գիտնականների հոդվածը հրապարակվել է Nature Communication պարբերականում։

Ալմաստի խոշոր բյուրեղներով մետեորիտը 2008 TC 3 աստղակերպի մասնիկն է եղել, որը 2008-ին ընկել է Նուբայի անապատում։ Դրանում ածխաջրածնի կուտակում է հայտնաբերվել՝ գրաֆիտի և ալմաստի տեսքով։

Այսպիսով՝ մարմինն ամենայն հավանականությամբ պլանետեզիմալ է։ Գիտնականների խոսքով՝ ուսումնասիրության արդյունքներն առաջին հուսալի ապացույցն են այն բանի, որ Արեգակնային համակարգում անհետացած մոլորակներ են գոյություն ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել