Վերջին ժամերի ամենամեծ տհաճությունը ոչ թե խունտայի անասնական հրճվանքն է, այլ պաշտոնական ընդդիմության կեցվածքը` ամեն ինչում մեղադրել ժողովրդին: Բա երեք ամիս առաջ էս նույն ժողովրդին սեր էիք բացատրվում, հիմա նորից հին օրերի երգը հիշեցիք. «էժանագին, ծախվող, ստրկամիտ»... Ժողովուրդը նույնն է մնացել, տիկնայք ու պարոնայք` հպարտ, վիրավորված ու դառնացած, այդ դուք եք ձեր մանդատների ու գործարքների համար տարիներ շարունակ ծախում նրան ու ծախվում առաջին իսկ առիթով: Եթե այդքան ազնիվ էիք, փետրվարի 20-ին վայր դնեիք ձեր պատգամավորական լիազորությունները՝ կաթվածահար անելով ԱԺ-ն ու նոր զարկ տալով պայքարին... Չէ, գնացիք նոր «ընտրություններին»՝ դրանով իսկ օրինականացնելով նախորդ` նախ-ագահական զավեշտը: Ժողովուրդը շատ լավ էլ հասկացավ դա ու գերադասեց այս անգամ «գոնե շնից մազ պոկել»` փող վերցնել, այլ ոչ թե ամբողջը ձեզ թողնել: Ու գումարն էլ այդ` 5 հազար դրամ լինի, թե 20, դա ժողովրդի գինը չէ, այլ ձեր գինն է, այդքան է ձեզ ու ձեր ծառայությունը գնահատել խունտան: Քանզի նման խայտառակությանը մասնակցելով, հետն էլ ժողովրդին հորդորելով` գալ, մասնակցել «ընտրություններին», դուք միայն խունտային եք ծառայություն մատուցել՝ օրինականացնելով նրան: Խուժան ու պոռնի՞կ են կազմակերպել ընտրությունները: Այո, իսկ ի՞նչ, չգիտեի՞ք, որ տենց ա լինելու: Խուժանանոց ու պոռնկանոց մտնելիս մի զարմացեք խուժան ու պոռնիկ տեսնելիս: Բայց գոնե երիտասարդներին մի խաբեք՝ հետներդ այնտեղ տանելով: Ժողովրդին խաբել արդեն չի ստացվում: Ընտրությունները նման տեղերում, նման օրենքներով ու պայմաններով չեն ստացվում: Ստացվում է այ սա...



