Անբացատրելի աստիճանի զարմանք ու տարակուսանք են առաջացնում այն քաղաքացիները, ովքեր հասարակական վայրերում գլուխները բարձր ցցած անկեղծանում են. «Ես ընտրել եմ Տարոն Մարգարյանին, որովհետև ինքը շատ բան ա արել մեր քաղաքի համար»: Նշված ինդիվիդումները չեն գիտակցում, որ ընտրելով Տարոնին՝ ընտրում են ՀՀԿ-ի ամբողջ ոհմակային շքախմբին: Ընտրում են մի մարդու, ով օրը ցերեկով խաբեց ժողովրդին (150 աշխատատեղերը քաղաքապետարանում), ընտրում են մի մարդու, ում քրդա-թուրքական խուժան կողմնակիցները՝ թաղային կիսահեղինակություններն ու քրեական հետախուզման մեջ գտնվող մականունավոր թափոնները, գիշերը ժամը 2-ին դիվադադար արեցին մեզ իրենց հրավառություններով, որը «լավ Երևանի» առաջին աղյուսն էր: Ի՞նչ ասեմ, սիրելի ՏԱՐՈՆական քաղաքացիներ, բարի գալուստ ավելի լավ ճահիճ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/564643106914015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել