«Ընդհանուր իշխանական հայրիկը» աչքիս երեկվա համար պատվիրել էր ընտրատեղամասերում մաքուր և օրինական գործընթացի կազմակերպում, որի շրջանակներում էլ պետք է բնակիչների շրջանում «աշխատանք տանելուն՝ իմա փող բաժանելուն, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրար չխանգարեին, բայց խնդիրներ չստեղծեին ընտրատեղամասերում: Ասեմ, որ այս կարծիքը հիմնված է վերջին տարիներին իշխանության վարքի և հռետորաբանության վրա: Մնում էր միայն ցուցակ գլխավորողի խնդիրը. այս հարցում էր, որ Տարոնը հաղթեց մնացածներին: Եվ ես հիշեցի 1991-ին ընդդեմ Լ.Տեր-Պետրոսյանի դերասան Ս.Սարգսյանի առաջադրումը ՀՅԴ-ի կողմից: Հենց այն ժամանակ «Երևան» տեղեկատվականում ասել եմ, որ ձեր հաշվարկը սխալ է՝ սիրելի դերասանը չի կարող մրցել հանրահավաքային գործընթացով հայտնի քաղաքական գործչի հետ: Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի. կարծում եմ, որ համարյա նույն երևույթը տեղի ունեցավ երեկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել